Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արամ Անանյանը «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը խիզախ փորձ է որակում

Արամ Անանյանը «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» 
գրքույկը խիզախ փորձ է որակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը, որը նվիրված է Հայկական ԽՍՀ 100-ամյակին, որակեց որպես խիզախ փորձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անանյանը գրել է այդ գրքույկի վերջաբանը:

«Կատարված է մի խիզախ փորձ՝ գնահատելու Խորհրդային Հայաստանի պատմական ընթացքի շատ կարևոր որոշ առանձնահատկություններ: Այն կարևոր արձանագրումները, որ կան այս աշխատանքում, այն են, որ Եվրասիական փորձագիտական ակումբը չի խուսափում փաստերի օբյեկտիվ աշխատանքից: Աշխատություն է ներկայացվել մեր բոլորի դատին, որտեղ ճշմարտացիորեն արձանագրվում է այն հսկայական թռիչքը, որ մեր հայրենիքն ունեցել է 1920 և 1990-ականների միջև: Այն հսկայական ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, որ կատարել է Խորհրդային Միությունը, որը ապահովել է մինչ այդ որևէ մի պատմական ժամանակաշրջանի հետ մեր պատմության, գիտության, կրթության, տնտեսության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև ազգային ինքնության ամրապնդման ասպարեզում: Բազմազգ մի պետության մեջ 70 տարին ի տարբերություն շատ այլ ժողովուրդների և ազգերի մեզ համար եղել է ազգային ինքնության ամրացման մի ժամանակաշրջան: Սա է կարևորագույն առանձնահատկությունը Խորհրդային Հայաստանի պատմության և պատմական ընթացքի: Այդ ինքնության ամրությունը հնարավորություն տվեց ունենալ 3-րդ հանրապետությունը»,- նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ միայն հասուն հասարակություններն են կարողանում հաշտվել իրենց պատմության հետ, օբյեկտիվ գնահատել իրենց պատմությունը, արժևորել պատմության ցանկացած դրվագ: Անանյանը շեշտեց, որ 100 տարի անց չարժևորել Խորհրդային Հայաստանի պատմությունը օբյեկտիվության և պատմական ճշմարտության տեսանկյունից՝ կլինի աններելի սխալ երկրի գիտության, հասարակության և ապագայի նկատմամբ:

«Այսօր, 100 տարի անց, երբ այս գնահատականները հնչում են մեր ժամանակակից արժեքների և ընկալումների կոորդինատային հարթությունից՝ մենք հենց այդ հարթությունից ենք կարողանում առանձնացնել դրականը: Աշխատության մեջ ինձ ուրախացրեց սթափ հայացքը, մեր գործընկերների, գիտնականների կարողությունը՝ խոսել նաև Խորհրդային Միության պատմության և Խորհրդային Հայաստանի «ոչ այնքան հաճելի» էջերի մասին»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով՝ պետք է դուրս բերել այն դասերը, որ փոխանցել է Խորհրդային Հայաստանը:

Անանյանը շեշտեց, որ «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը հայտ է, որպեսզի 100 տարի անց էջ առ էջ կրկին առանց որևէ գաղափարախոսական հովանոցների հնարավոր լինի համակողմանիորեն ուսումնասիրել այն ֆենոմենը, որը կոչվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]