Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ստեփանակերտի բնակիչները միրգ և քաղցրավենիք են հյուրասիրել ռուս խաղաղապահներին

Ստեփանակերտի բնակիչները միրգ և քաղցրավենիք են հյուրասիրել ռուս 
խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ քաղաքի բնակիչները շնորհակալություն են հայտնել հրադադարի պահպանման պայմանավորվածությունը հսկող խաղաղապահ զորախմբի ռուս զինծառայողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում:

Տեղի բնակիչներն ու Լեռնային Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչները այցելել են ռուսական խաղաղապահ դիրքեր և զինծառայողներին հանձնել մրգով լի զամբյուղներ ու ազգային քաղցրավենիք: Այցելուների խոսքով՝ այդպիսով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել տարածաշրջանում խաղաղություն ապահովող ռուս զինծառայողներին ։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1700 փախստական: Նախկին բնակության վայրեր են վերադարձել արդեն շուրջ 19 հազար բնակիչներ, որոնք նախկինում ստիպված լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով:

Լեռնային Ղարաբաղի բնակիչներին սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգնման համար ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է ավելի քան 300 տոննա շինարարական նյութերի անվտանգ առաքումը Ստեփանակերտ:

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետներն իրականացրել են Ստեփանակերտ քաղաքի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի պայթունավտանգ առարկաներից ինժեներային հետախուզում և մաքրում: Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ պատրաստված վայր և ոչնչացվել։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա:

Լեռնային Ղարաբաղ, որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղարկվել է Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը, որի մասնագետները օգնություն կցուցաբերեն տեղի բնակիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]