Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հարրի Փոթերի» ռեժիսորը պատմել Է, թե ինչից Է վախեցել նկարահանումների ժամանակ

«Հարրի Փոթերի» ռեժիսորը պատմել Է, թե ինչից Է վախեցել նկարահանումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը եւ գաղտնի սենյակը» ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլամբուսը պատմել Է, թե ինչից Է վախեցել ֆրանշիզայի առաջին մասի նկարահանումների ժամանակ, հաղորդել Է Collider-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակությանը տված հարցազրույցում նա խոստովանել Է, որ մշտապես զգացել Է իր հսկայական պատասխանատվությունը: Նրան սպասում Էր դերասանների ընտրություն, մտածել, թե Էկրանի վրա ինչպիսին կլինի Ջոան Ռոուլինգի ստեղծած աշխարհը եւ ինչպես ցուցադրել կախարդությունը:

Նա զգում Էր, որ սխալ թույլ տալու իրավունք չունի: «Ինձ հատկապես ծանր տրվեց առաջին ֆիլմը: Առաջին երկու շաբաթներին ես ամեն օր մտածում Էի, որ ինձ կհեռացնեն: Ամեն ինչ լավ Էր, բայց ես երկյուղում Էի, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ապա ինձ դուռը ցույց կտան: Իմ այս հույզերը ես պետք Է թաքցնեի, որպեսզի հնարավորություն ունենամ նորմալ հաղորդակցվել մարդկանց հետ եւ հարթակի վրա ստեղծել ջերմ մթնոլորտ»,-հավելել Է նա: Ռեժիսորը պատմել Է նաեւ, որ հանդարտվել Է միայն հանդիսատեսների կողմից Չիկագոյում ժապավենի առաջին թեստային դիտումից հետո:

Դա սեւագիր տարբերակն Էր՝ գրեթե երեք ժամ տեւողությամբ: Այն շատ դուր եկավ ե՛ւ երեխաներին, ե՛ւ ծնողներին: Վերջնական տարբերակն ավելի կարճ Էր՝ երկու ժամ 32 րոպե: Կոլամբուսը նաեւ հայտնել Է, որ երկրորդ ֆիլմի վրա աշխատանքն իրեն անհամեմատ ավելի շատ բավականություն Է պատճառել, քանի որ ինքն իրեն զգալիորեն ավելի ազատ Է զգացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]