Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դելիի ոստիկանությունը գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար

 Դելիի ոստիկանությունը գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արտասվաբեր գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար, որոնք Նյու Դելի Էին ուղեւորվում բողոքի երթ անցկացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Indian Express-ը:

Ոստիկանությունը նաեւ բողոքի մասնակիցներին հայտարարել Է, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Դելիում արգելված են բոլոր հանրահավաքներն ու մարդկանց կուտակումները:

«COVID-19-ի պատճառով թողարկվել են հրահանգներ, որոնցով չեն թույլատրվում քաղաքական հավաքույթները, իսկ ֆերմերների պահանջը մերժվել Է: Եթե նրանք, այնուամենայնիվ, փորձ անեն, մենք սահմանին անձնակազմ են տեղաբաշխել, որպեսզի նրանց թույլ չտանք մտնել երկրի մայրաքաղաք»,-ասել Է Դելիի ոստիկանության կոմիսար Ս.Ն.Շրիվաստավան:

Երկօրյա բողոքը կազմակերպվել Էր ֆերմերների միավորումների կողմից, որոնք հանդես են գալիս գյուղատնտեսության բնագավառում նոր օրենքների դեմ:

Նոր օրինագծի համաձայն, ֆերմերները կկարողանան իրենք ապագա բերքի վաճառքի պարտավորագրեր կնքել ագրարային ընկերությունների հետ՝ վաղօրոք համաձայնեցված գնով, նաեւ ֆերմերներին թույլ Է տրվում իրենց արտադրանքը վաճառել պետական շուկաների սահմաններից դուրս:

Ընդդիմության եւ խոշոր ֆերմերական կազմակերպությունների առաջնորդները պնդում են, որ այդ օրինագծերը կասեցնում են երաշխավորված գներով հացահատիկի գնման ներկայում գոյություն ունեցող համակարգը եւ հանգեցնում խոշոր կորպորացիաների կողմից ֆերմերական տնտեսությունների կլանման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]