Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության` 10, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]