«Ռոման» հաղթեց «Կլուժին». Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Կլուժի» հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման 49-րդ րոպեին «Կլուժի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դեդեիժուն: Այնուհետև` 67-րդ րոպեին Վերետուն կրկնապատկեց «Ռոմայի» առավելությունը: «Կլուժ»-«Ռոմա»`0:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 10 միավոր:Եվրոպայի լիգայի շրջանակում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 4-ին և կմրցի «Յանգ Բոյսի» հետ: