Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում են պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով և որևէ վայրում հայկական կողմը չունի սահմանից հետ տեղադրված դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Սոթքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին:

«Ըստ պայմանավորվածության՝ հայկական Զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը պետք է Քարվաճառի շրջանից նոյեմբերի 25-ին ամբողջությամբ դուրս եկած լինեին, որն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են, դրանք իրականացվել են նախապես պլանավորված բնույթով և ճշգրիտ ժամանակացույցով: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են, հայտարարություններ հնչեցին, թե Սոթքի ոսկու հանքավայրում այլևս ոչ մեկը չի աշխատելու: Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նման իրավիճակ չի եղել»,- ասաց Խաչատրյանը:

Գեներալ-լեյտենանտը հավելեց, որ հանքը շահագործող ռուսական Գեոպրոմայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար: 

«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով ու իրենց անվտանգության խնդիրները լուծելու պայմաններից ելնելով: Այդ խնդրի կատարման մեջ մեր Զինված ուժերը ընդգրկվածություն չի ունեցել: Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է ու այդ տարածքից, այն ուժերը, որոնք պահպանություն են իրականացնում, պետք է դուրս գան»,- նշեց գեներալ-լեյտենանտը` հավելելով, որ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին, այնուհետև ռուսական կողմը պահպանության գոտուց դուրս է բերել համապատասխան անձնակազմը:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք: 

«Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով: Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»,- ասաց Խաչատրյանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]