Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Արոնյանն անհաջող մեկնարկեց Skilling Open մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ փուլում

Արոնյանն անհաջող մեկնարկեց Skilling Open մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ փուլում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլի առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և զիջեց 46-րդ քայլին:

Նախօրեին կայացած պարտիաներում Արոնյանը հաղթել էր ընդհանուր 2,5-1,5 հաշվով:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:  Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ