Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին և այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին և այժմ մրցաշարային աղյուսակի 
առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզադաշտում կայացած խաղում հաղթեց «Ալաշկերտ»-ը 1:2 հաշվով: Վերջիններիս կազմում աչքի ընկան Հովսեփյանը և Գալվաոն, իսկ «Ուրարտու»-ից հեղինակության գնդակը խփեց Ռադչենկոն: «Ուրարտու»- «Ալաշկերտ»`1:2:

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը շրջանցեց «Ուրարտու»-ն և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ալեքսանդր Գրիգորյանի սաները երկրորդն են:

Այս տուրի շրջանակներում ավելի վաղ «Վան»-ը 1:3 հաշվով հաղթել էր «Շիրակ»-ին: Նոյեմբերի 27-ին կկայանան նաև «Արարատ»-«Նոա» և «Լոռի»- «Արարատ-Արմենիա» հանդիպումները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ