Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Տիգրան Խաչատրյանին փոխարինել է Վահան Քերոբյանը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Տիգրան Խաչատրյանին փոխարինել է Վահան 
Քերոբյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, իսկ Վահան Քերոբյանը նշանակվել է այդ պաշտոնին։

«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:

 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է Վահան Քերոբյանին նշանակման հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]