Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ

Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում 
է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ

ԵՐԵՎԱՆ,26 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Քեմալ Բյուլբյուլը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ զինված ահաբեկչական կազմակերպության անդամակցելու համար: Նա մեղադրվում է «Դեմոկրատական հասարակության կոնգրեսին» ադամակցելու ու ահաբեկչական ծրագրերին օժանդակելու մեջ:

Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 4-րդ քրեական դատարանում կայացած դատավարության ժամանակ ամբաստանյալի փաստաբան Ջաֆեր Քոլումանը պահանջել է կասեցնել իր պաշտպանյալի դատավարությունը`հիմնվելով Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածի վրա,որով պատգամավորն ունի անձեռնմխելիություն:

«Դեմոկրատական հասարակության կոնգրեսը» որևէ ապօրինի գործունեությամբ չի զբաղվում և իրավական մակարդակում աշխատող հարթակ է: Պետք է հիմնվել այդ փաստի վրա և դադարեցնել դատավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ նշել է Քոլումանը:

Դատարանը մերժել է դատավարությունը կասեցնելու մասին հայցը և շարունակել է  այն:

Հերմինե Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]