Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայում ցանկանում են քրեական պատասխանատվություն սահմանել բնության աղտոտման համար

Ֆրանսիայում ցանկանում են քրեական պատասխանատվություն սահմանել բնության 
աղտոտման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել Է խստացնել ընկերությունների նկատմամբ պատիժը շրջակա միջավայրի աղտոտման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «ԵվրոՊուլս»-ը: Մինչեւ այժմ Ֆրանսիայում, ինչպես եւ եվրոպական երկրների մեծ մասում, բնության աղտոտումը համարվում Է վարչական խախտում:

Բայց եթե առաջարկությունն ընդունվի, ապա բնապահպանական նորմերը չպահպանելու դեպքում ընկերության պատասխանատու աշխատակիցները կարող են բանտարկության դատապարտվել մինչեւ տասը տարի ժամկետով: Բացի այդ, առաջարկվում Է մի քանի անգամ բարձրացնել իրավական անձանց տուգանքները թափոնների անօրինական արտանետման, ոչ սարքին ֆիլտրերի եւ նման բաների համար:

Պլանավորվում Է, որ տուգանքի գումարը տասն անգամ կգերազանցի այն օգուտը, որը ֆիրման կարող Էր ստանալ՝ անտեսելով Էկոլոգիական պահանջները: Այդ փոփոխություններն այսպես կոչված «Էկոցիդ»-ի («Էկոլոգիա» եւ «սուիցիդ» բառերից) մասին օրենքների փաթեթի մի մասն են: Դրա մշակման համար Ֆրանսիայի իշխանությունները հրավիրել են բնապահպանների, կլիմայագետների եւ պարզապես ակտիվ բնակիչների, որոնք ներկայացրել են գրեթե 150 առաջարկություններ՝ որքան կարելի Է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները եւ ընդհանուր առմամբ նվազեցնել բնության բեռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]