1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսրայելի վարչապետը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Անգլիայի լորդերի պալատի անդամ Դեվիդ Թրիմբլի կողմից ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Sputnik-ը, այս մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունում: Դեվիդ Թրիմբլը, ով Նոբելյան մրցանակ է ստացել 1998 թ., Իռլանդիայում խաղաղության համաձայնագրում իր ունեցած դերի համար, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանին առաջադրել է 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրում կարևոր դերակատարներ լինելու համար:

Հայտարարության մեջ նշված է. «Նոբելյան մրցանակի կոմիտեի կանոնների համաձայն՝ լորդ Թրիմբլի՝ վարչապետ Նեթանյահուին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր առաջադրելու մասին որոշումը կհանգեցնի այս հարցի քննարկմանը հանձնաժողովում»:

Էմմա Արդարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]