Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Վան»-ը հաղթեց «Շիրակ»-ին. Պրեմիեր լիգա

«Վան»-ը հաղթեց «Շիրակ»-ին. Պրեմիեր լիգա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Վան»-«Շիրակ» խաղով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում հաղթանակ տոնեց «Վան»-ը, որը գերազանցեց «Շիրակ»-ին 3:1 հաշվով: «Վան»-ի կազմում աչքի ընկան Մանասյանը, Էզան և Մովսեսյանը: Գյումրեցիների միակ գնդակը խփեց Մուրադյանը:

Այս տուրից հետո «Վան»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է 10 միավորով, իսկ «Շիրակ»-ը` վերջինն է 2 միավորով:

«Վան»-«Շիրակ» հանդիպումից առաջ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը լեգենդար դարպասապահ Գևորգ Կասպարովին հանձնեց հատուկ հուշանվեր՝ Հայաստանի առաջնություններում ամենատարեց դարպասապահի ռեկորդը գերազանցելու կապակցությամբՆոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում:

Այս տուրից շրջանակներում կկայանան նաև «Ուրարտու»-«Ալաշկերտ», «Արարատ»-«Նոա» և «Լոռի»- «Արարատ-Արմենիա» հանդիպումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]