Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Ղրղզստանում առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից

Ղրղզստանում առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի սահմանադրական խորհրդակցության (վերջերս ստեղծված մարմին՝ սահմանադրական բարեփոխման նախագիծը լրամշակելու համար) անդամ Սադիրդին Տորալիեւն առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա, կարող Է, արմատականորեն հնչի»:

Բայց իմ առաջարկությունն Է՝ պետական լեզուն թողնել միայն ղրղզերենը: Մյուս լեզուները մենք կզարգացնենք այլ օրենքներով: Ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի… Այդպիսի բան չպետք Է լինի»,-Տորալիեւի խոսքը խորհրդակցության լիագումար նիստից մեջբերում Է 24.kg գործակալությունը: Նրա խոսքով՝ երիտասարդությունը դադարել Է խոսել ղրղզերենով: Նա կարծում Է, որ հարկավոր Է պայմաններ ստեղծել ղրղզերենը զարգացնելու համար՝ ապագայում այն չկորցնելու նպատակով: Ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակն ամրագրված Է Ղրղզստանի Սահմանադրության մեջ՝ ղրղզական լեզվի պետական կարգավիճակի հետ միասին: Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դրանք վերաճել են անկարգությունների: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է: Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները ճանաչել Է անվավեր: Դրա հետ մեկտեղ ընդդիմության հանրահավաքների եւ ժողովների ընթացքում հնչել են երկրում իշխանությունը փոխելու կոչեր: Երկրի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց, իսկ հոկտեմբերի 15-ին հրաժարական Է տվել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հոկտեմբերի 16-ին խոսնակ Իսաեւը հայտարարել Է, որ հրաժարվում Է պետության ղեկավարի լիազորությունները կատարելուց, որից հետո Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Է դարձել երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովը: Նույն օրը Ղրղզստանի խորհրդարանը չեղարկել Է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը: Վաղաժամկետ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակվել են հունվարի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ