1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ

Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի իշխանությունները Մոսկվայի հետ բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V ապրանքանիշ) ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել Է հարցազրույցում, որը նոյեմբերի 26-ին հրապարակվել Է «Իզվեստա» թերթում:

«Ռուսաստանյան պատվաստանյութը մեզ վաղուց Է հայտնի, մենք հետեւում ենք, թե ինչպես են ընթանում հետազոտությունները, եւ սպասում ենք, թե երբ կսկսվի պատվաստումը ՌԴ-ում: Ներկայում մենք Մոսկվայի հետ բանակցություններ ենք վարում պատրաստուկի ձեռքբերման շուրջ»,-ասել Է Նոֆալը՝ պատասխանելով այն հարցին, թե Պաղեստինը շահագրգռված Է արդյոք «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ:

Դեսպանը նշել Է, որ իր երկիրը բանակցություններ Է վարում նաեւ այն բանի շուրջ, որպեսզի ռուսաստանյան պատվաստանյութն ստանալուց հետո իրենք այն վերարտադրեն պաղեստինյան բուժհաստատություններում: «Բայց պատրաստուկը բերելու համար հարկավոր Է թույլտվություն ստանալ Իսրայելից, Իսրայելի առողջապահության նախարարությունից:

Իմ ստացած տեղեկության համաձայն, նրանք չեն պատրաստվում իրենց պատվաստանյութն ստեղծել միջնաժամկետ հեռանկարում: Նրանք պլանավորում են պատրաստուկները ձեռք բերել ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կհետեւենք (իրադարձությունների զարգացմանը), պարզաբանել Է Նոֆալը: Դեսպանը թերթի հետ զրույցի ժամանակ նաեւ հիշեցրել Է, որ երկու շաբաթ առաջ Ռուսաստանը Պաղեստին Էր ուղարկել վեց դոկտորների, որպեսզի տեղի բժիշկները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մեթոդների ուսուցում անցնեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]