Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, որի գիտական աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը: Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Հենրիկ Բակունցը ծնվել է 1946 թվականի մարտի 18-ին Տումի գյուղում: 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1977-1988 թվականներին եղել է Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, հետագայում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գլխուղեղի անոթային հիվանդությունների ԿԳՀԼ վարիչ և Շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի անոթանյարդաբանության կլինիկայի ղեկավար, 1990-1998 թվականներին՝ «Աղետների նյարդաբանություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, 1998 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի անոթանյարդաբանություն դասընթացի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ «Նաիրի» բուժ-առողջարարական միավորման «Անգիոնևրոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2000 թվականից՝ տնօրեն:

Նրա աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը:

Լուսանկարը` panorama.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]