Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Շնորհակալություն ֆուտբոլային կախարդանքի համար. Կապառոսը` Մարադոնային

Շնորհակալություն ֆուտբոլային կախարդանքի համար. Կապառոսը` Մարադոնային

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել ի հիշատակ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի:

«Շնորհակալություն  ֆուտբոլային ձեր խաղի, կախարդանքի և ամենի համար, ինչ արել եք մեր սիրելի մարզաձևի համար, որտեղ դուք Աստված եք: Դուք լեգենդ էիք և այսուհետ դուք կլինեք հավերժ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կապառոսը:

Նոյեմբերի 25-ին կյանքի 61-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիս, Ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան: 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Դիեգո Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից:

Մարադոնան 10 տարեկանում է հայտնվելով «Արգենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թվականին Մարադոնային վերջին պահին հեռացրել են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։

1982 թվականին Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում՝ Մարադոնան 1984 թվականին տեղափոխվել է իտալական «Նապոլի»: 1986-1987 թվականների մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ 1989-1990 թվականների մրցաշրջանում նրանք նորից հաջողության են հասնում ազգային առաջնությունում։ 1989 թվականին «Նապոլին», եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին», նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը։ 

1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվել, քանի որ նրա արյան մեջ թմրադեղեր էին հայտնաբերվել, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ)։ Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերում և դուրս մնում մրցաշարից։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։ Երեք տարի անց՝ 1997 թվականին ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ 2008 թվականին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ