Դահուկասպորտի ֆեդերացիան անվադահուկների ուսուցման անվճար դասընթացներ կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան անվադահուկների ուսուցման անվճար դասընթացներ կկազմակերպի 8-12 տարեկան պատանիների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Վերջինիս խոսքով` անվադահուկների ուսուցումը միտված է պատանիների շրջանում զարգացնելու այս մարզաձևը և դահուկային մշակույթը բերել դեպի մայրաքաղաք Երևան:
«Վստահաբար, տարիներ անց մենք կունենանք ավելի մեծ մասսայականությունը, որը, բնականաբար, կնպաստի դահուկային մարզաձևի զարգացմանը»,-ասաց Սարգսյանը:
Մարզումները լինելու են անվճար, յուրաքանչյուր հանգստյան օրերի, որը շարունակական բնույթ կկրի ամբողջ ձմռան ընթացքում: Մարզագույքը կտրամադրի ֆեդերացիան: