Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինվորների առաջ մեր պարտքն է դիվանագիտական ասպարեզում արժանապատիվ լուծում գտնել. ԱԳ նախարար

Զինվորների առաջ մեր պարտքն է դիվանագիտական ասպարեզում արժանապատիվ 
լուծում գտնել. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարծում է, որ զինվորների առաջ իրենց պարտքն է դիվանագիտական ասպարեզում անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արա Այվազյանը նման կարծիք հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,-ասաց նա:

Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում՝ նախարարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Անդրադառնալով իր գործունեությանը՝ Այվազյանն ասաց. «Ովքեր ինչ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:

Ի պատասխան հարցի, թե որն էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրականը մեզ համար՝ նախարարն ասաց. «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]