Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգերի լիգայի ենթախմբում Հայաստանի ֆուտբոլի թիմի հաղթանակի շնորհիվ ՀՖՖ-ն կստանա 2,25 միլիոն եվրո

Ազգերի լիգայի ենթախմբում Հայաստանի ֆուտբոլի թիմի հաղթանակի 
շնորհիվ ՀՖՖ-ն կստանա 2,25 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույնքան գումար կստանան C դիվիզիոնի մյուս ենթախմբերում հաղթանակ տարած թիմերը` Ալբանիան, Սլովենիան և Մոնտենեգրոն:

A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]