Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր և հրաժարական է ներկայացրել՝ մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ամբողջ չափը: «Կանեմ ամեն ինչ՝ բոլոր սպասումներն արդարացնելու համար: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա:

Հունիսի 30-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվել Շրջակա միջավայրի նախարար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]