Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Skilling Open-ի քառորդ եզրափակիչի առաջին մրցափուլում

Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Skilling Open-ի քառորդ եզրափակիչի առաջին 
մրցափուլում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին էր: Արագ շախմատի 4 պարտիաներում Արոնյանը մեկն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: Եվս չորս պարտիա կկայանա նոյեմբերի 26-ին:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:  Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]