Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը. վարչապետ

Առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների 
փոխանակումը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերեվարված անձանց փոխանակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,-, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]