Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 26-ին, ժամը 00։09-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասում այրվում է չոր խոտածածկույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռումինական թաղամասի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։42-ին, մարվել՝ 08։29-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ