Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Իմ քայլը» ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

«Իմ քայլը» ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկումից առաջ 20 
րոպե ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը  ռազմական դրությունը վերացնելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստում ասաց. «Քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում վերցնել, որպեսզի կառավարության ներկայացուցիչը հիմա կարողանա ներկա գտնվել»:

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ի բացասական եզրակացություն էր տվել Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]