Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Առածանի», «Աշնանային սալոն-2020». Նկարիչների միությունը տարին կեզրափակի հետաքրքիր ցուցահանդեսներով

«Առածանի», «Աշնանային սալոն-2020». Նկարիչների միությունը տարին կեզրափակի 
հետաքրքիր ցուցահանդեսներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի տարածման հետևանքով  ինչպես Հայաստանի բազմաթիվ մշակութային կառույցներ, այնպես էլ Նկարիչների միությունը ստիպված էր երկար ժամանակով դադարեցնել ակտիվ գործունեությունը: Չնայած բազում խնդիրներին՝ միությունը տարին եզրափակելու է «Առածանի» և «Աշնանային սալոն-2020» ցուցահանդեսներով, որոնցում ներկայացվելու են միության անդամների ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը բացել է առաջիկա միջոցառումների փակագծերը:

«Դեկտեմբերի 5-ին միության առաջին հարկում ցուցահանդեսով կեզրափակվի «Առածանի» արտ-նախագիծը, որն իրականացրել ենք «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շնորհիվ»,- տեղեկացրեց Սաֆարյանը:

Նախագծի մասնակից հարյուր նկարիչ վիճակահանության սկզբունքով ստացել է մեկական ասացվածք, որոնց հիման վրա կտավներ են ստեղծել:

Սաֆարյանի խոսքով՝ նախաձեռնության շրջանակում նախատեսված էր «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնել աճուրդ, որի հասույթը պետք է տրամադրվեր արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը, սակայն պատերազմի հետևանքով որոշվել է գումարն ուղղել վիրավոր զինվորներին:

Անդրադառնալով «Աշնանային սալոն-2020» ցուցահանդեսին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահն ասաց, որ այն կայանալու է դեկտեմբերի 15-25-ը: Մասնակցելու են նկարիչների միության անդամները:

Սաֆարյանը հիշեցրեց, որ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ գարնանից մինչև ամռան վերջ դադարեցված էր միության ցուցահանդեսային գործունեությունը: Սեպտեմբերին մի քանի ցուցահանդես են բացել, իսկ հետո սկսվել է պատերազմը: Այդ ընթացքում միությունը լծվել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործին. ձևավորվել է շտաբ: «Մենք հավաքագրում էինք սնունդ, հագուստ և այլ պարագաներ՝ առաջնագիծ ուղարկելու համար: Թե՛ Հայաստանի նկարիչների միության անդամները, թե՛ այլ ստեղծագործողներ օգնում էին մեզ: Աջակցում էին նաև արտասահմանում ապրող նկարիչներ: Այդպես մենք կարողանում էինք օգտակար լինել զինվորներին և այն ընտանիքներին, որոնք Արցախից էին Հայաստան տեղափոխվել»,- պատմեց միության նախագահը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]