Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԽ համանախագահները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԽ համանախագահները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Նոյեմբերի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ 

Նախարար Այվազյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը: 

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել ե  Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը և իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը: 

ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շարունակականության ապահովման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի և համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ