Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1856 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Հենրի Մորգենթաուն՝ ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.): Դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում (մահ.՝ 1943 թ.)։

-1906 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Սոս Ալիխանյանը՝ հայ գիտնական, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի եւ հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր (1958),  պրոֆեսոր (1960)։ ՌԽՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ (1977)։ Դերասան Իսահակ Ալիխանյանի որդին (մահ.՝ 1985 թ.)։

-1913 թ. նոյեմբերի 26-ին մահացել է Սարգիս Կուկունյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծնվ.՝ 1863 թ.)։

-1966 թ. նոյեմբերի 26-ին մահացել է Համաստեղը՝ արեւմտահայ բանաստեղծ, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը (ծնվ.՝ 1895 թ.)։

-1904 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Արուս Ասրյանը՝ հայ բեմի մեծանուն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1945), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1972)։

-1908 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Ղեւոնդ Հակոբյանը՝ ինժեներական զորքերի գեներալ-մայոր:

-1912 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Հրաչյա Մարգարյանը՝ խորհրդային կուսակցական եւ պետական աշխատող։

-1912 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Հեղինե Աբրահամյանը՝ հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1962)։

-1926 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Ստեփան Խանամիրյանը՝ խորհրդային ռազմական առաջնորդ, գեներալ-մայոր։

-1930 թ. նոյեմբերի 26-ին ծնվել է Սուրեն Մուրադյանը՝ հայ բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող:

-1903 թ. նոյեմբերի 26-ին մահացել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]