Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում 

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է 
կանխատեսում 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին նշեց «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը: 

«Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ որպես ժողովրդի պատգամավորներ կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:  

Նրա խոսքով, Ֆրանսիայում հայկական կառույցները բանաձևի հետ կապված ակտիվորեն աշխատել են տարբեր ուղղություներով: Ամբողջ ուժերը կենտրոնացված են եղել այս ուղղությամբ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավատեսորեն են տրամադրված, որ Սենատից հետո Ֆրանսիայի գործադիրը, նախագահը ևս դրական կարձագանքեն: 

«Ունենք տասնյակ քաղաքապետարններ, որոնք նույն տիպի բանաձևեր են ընդունել և կոչով դիմել նախագահին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդ առումով, թերևս, դժվարություններ կան, սակայն մենք լավատես ենք»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կարևորվում է Արցախի որպես անկախ պետություն ճանաչելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը: 

Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ժամանակով 16:30-ին, Երևանի ժամանակով 19:30-ին: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին, Գիյոմ Գոնտարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]