Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն Է, որը հավաքել Է 80 միլիոն ձայն. NBC

Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն Է, որը հավաքել Է 80 միլիոն ձայն. NBC

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջինն Է, որը հավաքել Է 80 միլիոն ձայն: Այդ մասին վկայում են NBC հեռուստաալիքի հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ Բայդենն ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն Է, որը հավաքում Է 80 միլիոն 13 հազար 916 ձայն, հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը՝ 73 մլն 882 հազար 361, մյուս թեկնածուները՝ 2 մլն 867 հազար 746 հազար ձայն՝ միասին վերցրած:

Cook Political Report սոցիոլոգիական ֆիրմայի տվյալներով՝ Բայդենը հավաքել Է 80 մլն 33 հազար 996 ձայն, իսկ Թրամփը՝ 73 մլն 878 հազար 907 ձայն: Fox News-ի հաշվարկները ցույց են տալիս, որ Բայդենին եւս շուրջ 30 հազար ձայն Է մնացել մինչեւ 80 միլիոնը: Հաշվարկների տարբերությունը բացատրվում Է նրանով, որ ԱՄՆ-ում չկա միասնական ընտրական հանձնաժողով, ընտրություններն անցկացվում են առանձին ընտրատարածքներում, իսկ արդյունքները հաշվում են ընտրատարածքների եւ նահանգների մակարդակով:

Ձայների ռեկորդային թիվը, որը տրվել Է Բայդենի օգտին, ցույց Է տալիս ինչպես ընտրություններին մասնակցության աճը, այնպես Էլ բնակչության եւ ընտրողների թվի ընդհանուր աճը: Դրա հետ մեկտեղ ընտրողների ձայներն ունեն միայն խորհրդանշական նշանակություն: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները որոշվում են նահանգներից քվեատուների թվով, ընդ որում կոնկրետ նահանգում հաղթողը վերցնում Է դրա բոլոր քվեատուները: Բայդենը, ըստ նախնական տվյալների, Թրամփին ընտրություններում հաղթել Է ոչ թե այն պատճառով, որ ստացել Է ընտրողների 6 միլիոնով ավելի ձայն, այլ այն պատճառով, որ ոչ մեծ տարբերությամբ հաղթել Է մեծ թվով քվեատուներ ունեցող այնպիսի հանգուցային նահանգներում, ինչպիսիք են Փենսիլվանիան, Ջորջիան եւ Միչիգանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]