1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելի բանակն ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա շրջաններին

 Իսրայելի բանակն ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա շրջաններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել Է Դամասկոսի նահանգի հարավի վրա: Այդ մասին ասվում Է սիրիական բանակի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդում Է սիրիական «Ալ Վաթան» թերթը, նշանակետը եղել Է Մանեե բարձունքը, որը գտնվում Է Էլ-Կունեյտրայից դեպի հարավ: Դամասկոսում հայտարարել են, որ հարվածների մի մասը հաջողվել Է ետ մղել, բայց ռմբակոծությունը նյութական վնաս Է հասցրել:

Սիրիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով: Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով թշնամիների ձեռքը ժամանակակից սպառազինություններ հայտնվել թույլ չտալու ձգտմամբ:

Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբալլահ» շարժման մասին Է, որը տարածաշրջանում կռվում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Սիրիայի զինվորականների եւ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերին Դամասկոսի շրջանում հարված հասցնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]