Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1957 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է Մոնթե Մելքոնյանը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար:

-1867 թ. նոյեմբերի 25-ին շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրեց դինամիտի գյուտը:

-1919 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է Հրաչուհի Ջինանյանը՝ դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի։

-1943 թ. նոյեմբերի 25-ին հիմնվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:

-1945 թ. նոյեմբերի 25-ին Երեւանում տեղի ունեցավ Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:

-1177 թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի եւ Երուսաղեմի թագավորության միջեւ՝ Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկը:

-1974 թ. նոյեմբերի 25-ին մահացել է Արշալույս Սարոյանը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող (ծնվ.՝ 1891 թ.):

-1818 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է Հովհաննես Հյունքյարպեյենտյանը՝ բառարանագիր:

-1913 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է Անտոն Քոչինյանը՝ հայ կուսակցական եւ պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին։

-1941 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է Վլադիմիր Աբրահամյանը՝ նկարիչ:

-1951 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է Մարինե Աբրահամյանը՝ դաշնակահար:

Մ. Ա.

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]