ԱՄՆ-ը սառեցրել Է զորքերի դուրսբերումն Աֆղանստանից
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հաստատել Է, որ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից սառեցվել Է մինչեւ հունվարի 15-ը, առաքելության ավարտը կախված Է «Թալիբան» արմատական շարժման հետ բանակցությունների արդյունքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը:
«Մենք այժմ Սպիտակ տնից ստացել ենք, եւ դա լավ Է, այն բանի հաստատումը, որ (ԱՄՆ-ի) զորքերի դուրսբերումը հետաձգվում Է մինչեւ հունվարի 15-ը, եւ զորակազմի երկուսուկես հազար թվաքանակը պահպանվում Է, դա կարեւոր Է հետագա պլանավորման համար: Հաջորդ օրերին ամերիկացիները պետք Է կոնկրետ հայտարարեն, թե նրանք ում եւ որտեղ են դուրս բերում, եւ որ դա մեզ համար նշանակում Է կարճաժամկետ հեռանկար»,-ասել Է նախարարը՝ ելույթ ունենալով արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում, որը կազմակերպվել Է Բեռլինում Կերբերի հիմնադրամի կողմից: «Մենք դեռեւս մասնակցում ենք առաքելությանը եւ մշտապես ասել ենք այն մասին, թե կավարտենք արդյոք մենք այդ առաքելությունը՝ կախված կլինի պայմանների կատարումից:
Այդ պայմանների մասին Է այժմ խոսքը «Թալիբան»-ի եւ Աֆղանստանի կառավարության միջեւ հաշտության բանակցություններում»,-հավելել Է նախարար Կրամպ-Կարենբաուերը: Նա ընդգծել Է, որ «ԱՄՆ-ի զորքերի եւ, հնարավոր Է, հետագայում ՆԱՏՕ-ի զորքերի, վաղաժամկետ, խափանարարական դուրսբերումը» չի տա «ժամանակ, որն անհրաժեշտ Է այդ դժվարին բանակցությունները վարելու համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում