Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի գերագույն ղեկավարը ամերիկյան պատժամիջոցներից ձերբազատվելու երկու ուղի Է նշել

Իրանի գերագույն ղեկավարը ամերիկյան պատժամիջոցներից ձերբազատվելու երկու ուղի Է նշել
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու երկու ուղի Է մատնանշել, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ չի աշխատել, իսկ մյուսը դժվարին կլինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով, դրանք են՝ «պատժամիջոցներն ապարդյուն դարձնելը դրանք հաղթահարելով», ինչպես նաեւ՝ «պատժամիջոցները հանելը»:

«Մեկ անգամ մենք արդեն փորձել ենք պատժամիջոցները հանելու ուղին եւ անցկացրել ենք բազմամյա բանակցություններ, սակայն արդյունքների չենք հասել»,-ասել Է Խոմեյնին՝ հանդես գալով իշխանության երեք ճյուղերի ղեկավարների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում:

Խոսելով պատժամիջոցների հաղթահարման եւ դրանց ազդեցության չեզոքացման հետ կապված տարբերակի մասին՝ Իրանի ղեկավարը նշել Է, որ «սկզբում այդ ուղին կարող Է դժվարին լինել, սակայն կունենա դրական ելք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]