Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայում նավթի բաշխման կայանի հրդեհը եղել է ահաբեկչական հարձակման հետևանք

Սաուդյան Արաբիայում նավթի բաշխման կայանի հրդեհը եղել է ահաբեկչական 
հարձակման հետևանք

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի ԶՈւ խոսնակ Յահյա Սերին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Սաուդյան Արաբիայում «Արամկո» ընկերությանը պատկանող նավթի բաշխիչ կայանը թիրախավորել են «Երուսաղեմ 2» բալիստիկ հրթիռով:

Այս մասին խոսել է նաև Սաուդյան Արաբիայի իշխանական պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ հրդեհը եղել է ահաբեկչական հարձակման հետևանք, որն իրականացվել է հրթիռով: 

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի «ՍՊԱ» լրատվական կայքը, հայտնում է, որ ըստ պաշտոնյայի՝ այսպիսի ահաբեկչական հարձակումների նպատակն է թիրախավորել համաշխարհային տնտեսությունը, նավթային պաշարները և համաշխարհային կայունությունը:   

Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 23-ին տեղական ժամով 03:50-ին Ջիդդայի հյուսիսում գտնվող նավթի բաշխման կայանում վառելիքի բաքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով վիրավորներ կամ զոհեր չկան:

Մերի Վարդումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]