Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի  բնակիչներին  շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի  բնակիչներին  
շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ավագանին 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ որոշեց չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին ավելի քան 119 մլն դրամ հատկացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է Երևանի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 119 մլն 686 հազար 200 դրամով:

«Այդ գումարը… նախատեսվում է ուղղել չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը»,- նշեց փոխքաղաքապետը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Գրանցված ավագանու 39 անդամից 37-ը նախագծին «կողմ» քվեարկեցին, 1-ը «դեմ», «ձեռնպահ» չկար:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ