1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆեյզին և Լաքոտը պատրաստակամ են աջակցել Արցախի՝ Ադրբեջանին անցած հայկական ժառանգության պահպանմանը

Ֆեյզին և Լաքոտը պատրաստակամ են աջակցել Արցախի՝ Ադրբեջանին 
անցած հայկական ժառանգության պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի եւ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայությանը կարիքները հոգալուն եւ մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարեւորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած  տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանց բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը եւ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել եւ ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:

Հանդիպումների ավարտին կարեւորվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]