Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործադիրում կստեղծվի պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով

Գործադիրում կստեղծվի պատերազմում անհետ կորածների հարցերով 
միջգերատեսչական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում կստեղծվի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորածների հարազատների կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Վարչապետի մոտ ընդլայնված կազմով հատուկ խորհրդակցություն է եղել անհայտ կորած տղաների հետ կապված հարցով: Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի այդ տղաների հարցերով ու բոլոր ծնողներին պատասխան տրվի այդ հարցերով»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կազմակերպել իր և անհետ կորածների ծնողների հանդիպումը:

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]