Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը հույս ունի, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական

Վրաստանի նախագահը հույս ունի, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել Է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության ղեկավարը ձայնը տվել Է Մտացմինդա մայրաքաղաքային շրջանի ընտրատեղամասում:

«Ես քվեարկել եմ տասներորդ գումարման խորհրդարանի կոմպլեկտացիայի օգտին: Ես, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանը, մեծ հույս ունենք, որ սա կլինի արդյունավետ եւ գործարար խորհրդարան, բազմակուսակցական: Դա այն Է, ինչը որոշել Է Վրաստանի ընտրողը՝ քվեարկելով ինը կուսակցության օգտին: Ես կարծում եմ, որ բոլորը պետք Է հարգեն ընտրողներին ու նրանց ցանկությունը: Այս խորհրդարանը լինելու Է շատ կարեւոր, եւ նրա գործունեությունն սկսվելու Է շատ շուտով, քանի որ մենք պետք Է ընդունենք բյուջե, որն այս ձմռանը, ելնելով համավարակից եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից, լինելու Է շատ կարեւոր: Եվ ես դժվար եմ պատկերացնում, որ այս բյուջեն կընդունվի այնպես, որպեսզի մասնակցեն ոչ բոլորը (կուսակցությունները)»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին:

Իր քաղաքացիական պարտքն Է նաեւ կատարել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հաղորդել Է Sputnik Գրուզիա-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]