Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ղուլիջանյանը ներկայացրեց Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանության ծրագրի մանրամասները

Ղուլիջանյանը ներկայացրեց Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի 
պաշտպանության ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մոնիտորինգի և վերահսկման համատեղ նորարարական գործիքներ ու բնահեն գործելակերպեր (BSB963)» “Protect-Streams-4-Sea” հապավմամբ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի հուլիսի 20-ին։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 24 ամիս է:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ INTERREG IV «Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագիր 2014-2020» շրջանակներում: 

Գլխավոր գործընկերը Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի տեխնոլոգիական ինստիտուտի իրավահաջորդը հանդիսացող Հունաստանի Միջազգային Համալսարանն է։ Մասնավորապես, ՄՀՀ-ից հիմնականում ներգրավված են Անտառային և շրջակա միջավայրի բնական գիտությունների բաժինը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի Con-E-Ect և GERi լաբորատորիները: Իրականացնող ինստիտուտը Հայաստանից «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունն է: Ծրագրում ներգրավված են ևս երեք գործընկերներ:

Անհրաժեշտ է որպեսզի նույն ծովային տարածքում գտնվող, նույն ջրային ռեսուրսներն օգտագործող երկրներում ընդունվեն համատեղ մեթոդներ և գործելակերպեր, որոնք ուղղված կլինեն ջրի կայուն կառավարման ձեռքբերմանը տարածաշրջանում: Ծրագրի հիմնական ուժեղ կողմերից մեկը հանդիսանում է այն փաստը, որ ծրագրում ներգրավված են գործընկերներ հինգ տարբեր երկրներից և գործողություններն իրականացվում են բոլոր մասնակից երկրներում:

“Protect-Streams-4-Sea” ծրագրի ընդհանուր նպատակը Սև Ծովում շրջակա միջավայրի պաշտպանությունը և աղտոտման նվազեցումն է։ Սա իրականացվելու է կիզակետում պահելով մասնավորապես գետերից և նրանց ջրբաժաններից ներքին աղտոտիչներն ու աղբը։ 

Դրան հասնելու համար կստեղծվի այդ աղտոտիչների և աղբի մոնիտորինգի համատեղ ծրագիր`խթանելու շրջակա միջավայրի պահպանության և աղտոտիչների և աղբի համատեղ կրճատումը` կառավարման լավագույն գործելակերպի ընդունմամբ, որն էլ իր հերթին կնպաստի կայուն աճին ու կբարելավի տարածաշրջանի բնակչության բարեկեցությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել մեզ twitter-ով` ProtectStreams4Sea կամ Facebook-ով ProtectStreams4Sea, կամ նամակ ուղարկել մեզ [email protected]էլ. հասցեով:

«Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ: Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Երիտասարդ Անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը որևէ կերպ չի կարող արտացոլել Եվրամիության տեսակետները»:

Անդրանիկ Ղուլիջանյանը՝ «Երիտասարդ Անտառաբույծների Միավորում» ՀԿ նախագահը, ով հանդիսանում է Ծրագրի տեղական ղեկավարը ընդհանուր ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, ժամկետները և ակնկալվող արդյունքները։ Նա հատկապես կարևորեց Դեբեդի աղտոտման ցրված աղբյուրների տեղորոշումն ու նորարարական գործիքների ու բնահեն գործելակերպերի միջոցով համատեղ մոնիտորինգի ծրագրի մշակումը՝ թույլ տալով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կայացմանը։ 

Լուիզա Գևորգյանը՝ «Երիտասարդ Անտառաբույծների Միավորում» ՀԿ բնապահպանական փորձագետը, ով ծրագրի հաղորդակցության պատասխանատուն է մանրամասնորեն ներկայացրեց ծրագրի իրականացման քայլերը՝ շեշտը դնելով հատկապես այն փաստի վրա, որ բացի ուսումնասիրության նորարարական մոտեցումներից ու գործելակերպերից ծրագրի շրջանակներում նախատեսված  է Դեբեդ գետի որևէ հատվածում աղբորսիչի տեղադրումը։ Այս փոքրիկ գործնական աշխատանքը թույլ կտա ուսումնասիրել ստացված արդյունքները և ըստ հնարավորության կիրառել այն առավել լայնամասշտաբ կերպով։ Ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող  քարտեզագրման և քանակական տվյալների վերլուծության մեթոդների առանձնահատկություններն ու առավելությունները։ 

Վարդան Քառյանը՝ ծրագրի անտառային հիդրոլոգը, ներկայացրեց ծրագրի շրջանակներում նախատեսվող հողի և ջրի քիմիական ու կենսաբանական անալիզի կարևորությունը, արդյունքների մշակման մեթոդներն ու կիրառվելիք հիդրոլոգիական մոդելները։

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]