Մոսկվայի դրամատիկական թատրոնը հնարավոր է՝ կրի Արմեն Ջիգարխանյանի անունը
11:00, 23 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին` կյանքի 86-րդ տարում:
Թատերախումբը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին խնդրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել հանրահայտ դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում