Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դուք հավերժ կապրեք մեր մեջ.Մխիթարյանի գրառումը ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան

Դուք հավերժ կապրեք մեր մեջ.Մխիթարյանի գրառումը ի հիշատակ Արցախյան 
պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան:

«Մեր վիշտը այնքան խորն է, որ չենք կարող արտահայտել: Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման արարությամբ կհարգվի մեր զոհված հերոսների հիշատակը: Արցախում 44 օր շարունակ դուք ցուցադրել եք աննկարագրելի քաջություն ՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր մի քանի հազարամյակների պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելությանը:Դուք հավերժ կապրեք մեր մեջ... Մենք աղոթում ենք նաև վիրավոր եղբայրների համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն: Մաղթում եմ իմ Ազգին ուժ և համերաշխություն ՝ հաղթահարելու իր սիրելի որդիների կորուստի վիշտը: Մենք պետք է մնանք կենտրոնացած և տեղյակ, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար: Խաղաղ աշխարհ, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]