Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

«Ուրարտուն» նոր համալրում ունի կազմում

«Ուրարտուն» նոր համալրում ունի կազմում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսահ Ալյուի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալյուն Հայաստանում խաղալու փորձ ունի։ Նա երկու մրցաշրջան է անցկացրել «Լոռիում», ընդհանուր հաշվով անցկացնելով 42 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հադես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»։ 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալ-Շոլա» ֆուտբոլային ակումբը։

Տեղափոխության գործարքը տեղի էր ունեցել տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն փաստաթղթային ու կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջած խնդիրները հետաձգեցին Ալյույի միանալը թիմին։ Նա արդեն մարզվում է թիմի հետ ու առաջիկայում կարող է մասնակցել «Ուրարտուի» պաշտոնական հանդիպումներին։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ