Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Շոյգուն հայտնել է նոյեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին:  Շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը: Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]