Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Պարեր մինչ առավոտ». փոքրիկ ղարաբաղցի Միշան նոր երգ է հրապարակել

«Պարեր մինչ առավոտ». փոքրիկ ղարաբաղցի Միշան նոր երգ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), որին լայն ճանաչում բերեց «Փոքրիկ ղարաբաղցի» երգը, ներկայացրել է «Պարեր մինչ առավոտ» (Танцы до утра) երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում երգիչը գրել է, որ արևային երգը այս գորշ օրերին մի քիչ ամառային տրամադրություն կհաղորդի:

Միշան առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, որը «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում:

Միշան մասնակցել է նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]