Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, և թուրք զինվորականները նույնպես կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը: Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել:

Նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն և Անկարան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին, սակայն Մոսկվային հաջողվել է համոզել նրանց, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների ոչնչացման համար:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]