Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը 
կանգնեցնելու փորձերի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նկատում է ՌԴ նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Ցավոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կագնեցնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեև բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում», - ասել է Լավրովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am