Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և 
Ադրբեջանի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըվկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-նՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ թե Հայաստանում, թե Ադրբեջանում իմ գործընկերների հետ : Եվ մենք պայմանավորվել ենք երկու ղեկավարների հետ, որ մոտ ժամանակներս Հայաստան և Ադրբեջան կուղարկվի ռուսական միջգերատեսչական պատվիրակություն», - ասել է Պուտինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]