Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային 
Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին  մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի կայքէջը, հատուկ տրանսպորտով կտեղափոխվեն շինարարական նյութեր ՝ սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար:

«Նախարարությունը կազմել է երկու ավտոշարասյուն, որոնք կբերեն հումանիտար օգնություն Ստեփանակերտ: Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ: Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում  շենքերին պատճառված վնասների չափերը: Ներկայումս ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան շենքեր եւ ավելի քան 220 սոցիալապես նշանակության օբյեկտներ»,- նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

 Բացի այդ, ՌԴ ԱԻՆ վարչության շարժական կետի կապի մասնագետները տեղի փրկարարների հետ համատեղ Ստեփանակերտում տեղադրել են ռուս փրկարարների խմբերին ռադիոկապով ապահովելու համար հատուկ սարքավորում:

ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ խումբը Ստեփանակերտում աշխատում է նոյեմբերի 16-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]